نوع مدرک: متون چاپی سرشناسه Խառատեան ، Ա.Ա، ویراستار عنوان : Հայաստանի Հանրապետութիւն: Հատոր 1. Առաջին տարին, 1918-1919 ناشر: Երևան : Տիգրան Մեծ سال نشر : 2005 صفحه شمار: 604էջ شابک/شاپا 022249 موضوعها : اصفا
Հայաստանի Հանրապետութիւնچکیده : Սոյն մենագրութիւնը Հայասեանի Հանրապետութեան ՝ 1918-1920/21 թթ. համապարփակ պատմութեան առաջին հատորն է: Բնագիրը, որ հիմնւած է մի շարք լեզուներով ծաւալուն արխիւային նիւթերի՝ փասթաթղթերի ու հրատարակութիւնների վրայ, քառահատոր է, անգլերէն և հրատարակւել է 1971-1996 թթ. ժամանակահատւածում: Առաջին հատորում արծարծւում են փոխկապակցւած այն հանգամանքները, որոնք ուղենշել են 1918 թ. մայիսին Երևանի շուրջ փոքր Հայոց պետութեան ստեղծումն ու նրա առջև ծառացած հանկարծահաս մարտահրաւերները՝ տեղահանւած և աղքատութեան մատնւած ժողովրդի հանդեպ հոգածութիւն և ժողովրդավարական կառավարութեան կառոյցների ստեղծում, Հանրապետութեան յարաբերութիւնները Օսմանեան կայսրութեան և երիտթուրք առաջնորդների, հարևան Ադրբէջանի ու Վրաստանի հանրապետութիւնների, Սպիտակ բանակների ու Խորհրդային իշխանութիւնների և դաշնակիցների ու Ամերիկեան ներկայացուցիչների հետ:Գրքում հանգամանօրէն ներկայացւած են Բորչալուի, Ախլքալաքի, Կարսի, Արդահանի, Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի ու Նախիջևանի շուրջ տարածքային վեճերը, ինչպէս նաև Արևմտեան Հայաստանի գաւառների ու Կիլիկիայի վերաբերեալ հայոց պահանջատիրութիւնը:
Առ 1919 թ. գարուն՝ Հանրապետութեան յաջողւեց տարածւել մինչև Կարս ու Նախիջևան և վերահսկողութեան տակ առնել Լոռու մեծ մասն ու Զանգեզուրը: Անկախութեան առաջին տարեդարձին՝ 1919 թ. մայիսի 28-ին, կառավարութիւնը հրապարակեց Միացեալ Հայաստանի ակտը՝ յոյս փայփայելով, որ Դաշնակիցների և միացեալ Նահանգների աջակցութեամբ իրականութիւն կդառնայ ազատ, անկախ և միացեալ Հայաստանի ստեղծման բաղձալի նպատակը:لینک ثابت رکورد: ./index.php?lvl=record_display&id=11906 زبان مدرک : ارمنی
درخواست رزرو
شماره ثبت شماره بازیابی نام عام مواد محل نگهداری بخش وضعیت ثبت وضعیت امانت 022249 Շ01-11 Գիրք Գրապահոց. سایر Առկայ موجود
نوع مدرک: متون چاپی سرشناسه Կոստանդեան ، Էմմա Աշոտի، نویسنده عنوان : Մկրտիչ Խրիմեան : Հասարակական-քաղաքական գործունէութիւնը ناشر: Զանգակ-97 سال نشر : 2000 صفحه شمار: 446էջ ویژگی : Դիմանկար شابک/شاپا 026044 شناسه افزوده : Խառատեան ، Ա.Ա، ویراستار موضوعها : اصفا
Հայ եկեղեցու գործիչներ ؛ Հայ ժողովրդի Պատմութիւնچکیده : Աշխատութիւնը նւիրւած է 19-րդ դարի երկրորդ կէսի հայ հասարակական-քաղաքական, գրական-իմաստասիրական, հոգեւոր ականաւոր գործիչ, Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա. Վանեցու (Մկրտիչ Խրիմեան) կամ Ամենայն հայոց հայրիկի գործունէութեան քննութեանը:
Հայաստանի Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան տարբեր արխիւներից յայտնաբերւած վաւերագրերի, ժամանակի մամուլի, յուշագրութիւնների եւ պատմագիտական գրականութեան հիման վրայ լուսաբանւած են Մկրտիչ Խրիմեանի կեանքի եւ գործունէութեան շրջափուլերը, բացայայտւած է նրա տեղն ու դերը հայկական հարցի արծարծման, 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի ազգային-ազատագրական շարժումների մէջ:
Նախատեսւած է պատմաբանների, բանասէրների եւ ընթերցող լայն շրջանների համար:لینک ثابت رکورد: ./index.php?lvl=record_display&id=14950 زبان مدرک : ارمنی
درخواست رزرو
شماره ثبت شماره بازیابی نام عام مواد محل نگهداری بخش وضعیت ثبت وضعیت امانت 026044 Է02-75 Գիրք Գրապահոց. سایر Առկայ موجود