Յեղափոխական ֆրանսիան գրող պատմաբան Անատոլի Լևանդովսկու ստեղծագործութեան մշտական թեման է: Նրա գրչին է պատկանում ժաննա դարկ, ռոբեսպիեր, դանտոն, սեն սիմոն, մեծ երազողները հանրահայտ ոատմակենսագրական գրքերը:
Սոյն հրատարակութեամբ հայ ընթերցողին է ներկաեացվում Իմ Մարատի սիրտը վիպակը, ուը պատմում է ականավոր յեղափոխական և փայլուն հրապարակախոս Ժան Պոլ Մարատի կեանքի ու գործունէութեան մասին:
Գիրքը յիշողութեան մէջ վերակենդանացնում է ֆրանսիական շեծ յեղափպխութեան հերոսական իրադարձութիւնները, որոնք մարդկութեան պատմութեան պայծառ էջերից են:
Ֆրանսացի անւանի գրող Անդրէ Մորուան բազմաթիւ վէպերի, նովելների, պատմւածքների, ակնարկների, գրական-քննադատական ուսումնասիրութիւնների և յուշագրութիւնների հեղինակ է: Համաշխարհային հռչակ են վայելում մեծանուն գրողներին նւիրւած նրա կենսագրական երգերը:
Փարիզ բանաստեղծական շնչով գրւած մի գողտրիկ ստեղծագործութիւն է՝ նւիրւած հարազատ քաղաքին: Պատմելով Փարիզի մասին Մորուան գերազանցապէս անդրադառնում է պատմական ու գրական փաստերին և նւազ ուշադրութիւն դարձնում յուշարձանների ճարտարապետական-գեղարւեստական առանձնայատկութիւնների վրայ: Այդ պակասը լրացնելու նպատակին են ծառայում գրքի վերջում տրւած մանրամասն ծանօթագրութիւնները: