Այս գիրքը հանդիսանում է հին Հունաստանի պատմութեան վերաբերեալ ընթերցանութեան գրքի շարունակութեանը և նախատեսւած է նրանց համար, ովքեր սկսել են ուսումնասիրել Հռոմի պատմութիւնը:
«Ընթերցանութեան գիրքը» հին աշխարհի պատմութեան դասագրքի լրացումն է: Այդ պատճառով մենք խորհուրդ ենք տալիս այն օգտագործել արտադասարանային ընթերցանութեան և պատմութիւն ուսումնասիրոյղ խմբակների համար: Միևնոյն ժամանակ դա կարող է աշակերտութեանը օգտակար լինել դասերը պատրաստելու ընթացքում:
Հին Հռոմի պատմութեան մասին ընթերցանութեան գիրքը գրւած է Մ. Ն. Բոտվիննիկի, Դ. Պ. Կալլիստովի, Բ. Պ. Սելեկցու, Ս. Լ. Ուտշենկոյի, Ե. Մ. Շտաերմանի և Օ. Ն. Իւլկինայի կողմից: