Աշխատութիւնը նւիրւած է գիտական աթեիզմի մի քանի հրատապ պրոբլեմների լուսաբանմանը: Փորձն է արւած ՀՍՍՀ նիւթերի հիման վրայ քննարկել կրօնական գաղափարախօսութեան առանձնայատկութիւնները, սոցիալիզմի պայմաններում նրա գոյատևման պատճառները և դրսևորման բնոյթը, կրօնական գաղափարախօսութեան և եկեղեցու գործունէութեան մէջ տեղի ունեցող փոփոխութիւնները, հարմարկողականութեան տենդենցները, ինչպէս նաև գիտա-աթեիստական դաստիարակութեան օբիեկտիւ և սուբիեկտիւ պայմանները, պրոպագանդայի ձևերը, միջոցները և մեթոդները: