Երկրորդ հատորում զետեղված կարօտ վէպի հերոսները Սովետահայ գիւղի մարդիկ են որոմնք ապրում և գործում են նախ գիւղում, ապա և քաղաքում քսանական թւականների վերջերից մինչև հիսունական-վաթսունական թւականները, ակտիվորէն մասնակցում են գիւղի կոլեկտիվ շինարարութեանը, մինչև ետպատերազմեան խաղաղ աշխատանգի տարիները, երբ սովետական մարդկանց կեանքում սկսում է հոգեկսն վերելքի նոր շրջան:
«Ծարաւ» վէպը արտացոլում է անցեալ դարի վերջերից մինչև Հայաստանում սովետական կարգերի առաջին տարիների կեանքը:
Նւիրւած է հայ աշխատաւորութեան տառապալից կեանքին, որի բարելաւելու բոլոր ջանքերն ու երազանքները գալիս հանգուցում են հայ ժողովրդի բախտը առմիշտ ռուս ժողովրդի բախտին կապելու գաղափարին: Հեղինակը վէպը վերամշակել է, խորացնելով ու ընդարձակելով յատկապէս քաղաքային պատկերները:
«Ծարաւ» վէպի առաջին հատորն ունեցել է երկու հրատարակութիւն: Երրորդ վերամշակւած հրատարակութեամբ աւարտւում է գիրքը:
Երիտասարդին հասցէագրւող սոյն ժողովածուն ամփոփում է վիպակներ, ուղեգրութիւններ և պիես, որոնք հրապարակւել են տարբեր հանդէսներում, նւիրւած են սիրոյ, ընտանիքի, աւանդականի և նորի, ժողովրդի բարեկամութեան և հայրենասիրութեան հարցերին:
Ընթերցողի ուշադրութեանը ներկայացւող սոյն ժողովածուն ամփոփում է հեղինակի վերջին տարիներին գրած պատմւածքներն ու ակնարկները և մի պիես, որը նրա անդրանիկ դրամատիկական երկն է: Թէ' պիեսը արձագանքներ են մեր առօրեայ կեանքի յուզիչ հարցերին:
Չինգիզ Այթամատովը սովետական արդի գրականութեան ականաւոր դէմքերից մէկն է: Նրա «Սպիտակ Շոգենավը» վիպակը թարգմանւել է տարբեր լեզուներով: «Ես հաւատում եմ, - ասել է Այթամատովը- որ մարդու տւեալ դէպքում այս փոքրիկ վիպակի հեղինակի բարի մտադրութիւնները կը հասկացւեն ուրիշների կողմից, քանի որ մենք բոլորս ցանկանում ենք, որ գրականութիւնը օգնի մարդուն իրեն գիտակցելու որպէս գեղեցիկ էակ երկրի վրայ»: «Սպիտակ շոգենաւը» էութիւնը բարու յաղթանակն է չարի դէմ