Աշխատութեան մէջ տրւած է Վ. Ի. Լենինի հաւատարիմ աշակերտ ու զինակից , Կոմունիստական պարտիայի ականաւոր գործիչ Սուրէն Սպանդարեանի գրականագիտական ժառանգութեան ուսումնասիրութիւնը:
Փաստական հարուստ նիւթի հիման վրայ հեղինակը բնութագրում է բոլշևիկ հրապարակախօսի գրականագիտական հայացքները և ընդգծում դրանց սերտ կապը նրա ռևոլուցիոն գործունէութեան հետ: Ուսումնասիրութեան մէջ առաջ են քաշւած այն գլխաւոր սկզբունքները (կենսական ճշմարտացիութիւն, բարձր գաղափարայնութիւն, ժողովրդայնութիւն ուպարտիականութիւն), որոնցով ղեկավարւել է Սպանդարեանն իր գրաքննադատական պրակտիկայում:
Գրքում միաժամանակ լուսաբանւում և գնահատւում են Սպանդարեանի դիտողութիւններն ու ասոյթները ռուս գրականութեան համաշխարհային նշանակութեան, հայ հասարակական-գաղափարական հոսանքների բնութագրման , թատրոնի և դրամատուրգիայի,ինչպէս և պրոլեդարական գրականութեան զարգացման մասին: