Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր Ս. Տոլանսկու անունը յայտնի է սովետական ընթերցողին:
Հեղինակն իր գրքում մեզ ծանօթացնում է լոյսի աշխարհի հրաշքների հետ, որոնք ծանօթ են իւրաքանչիւր ուշադիր մարդուն և միևնոյն ժամանակ ապշեցնում են իրենց գեղեցկութեամբ կամ անսովորութեամբ: Հեղինակը նկարագրում է բազմակի անդրադարձման, ինտերֆերէնցի, մակերևոյթի միկրոկառուցւածքի և դոպլերեան էֆեկտի դիտումները և պարզագոյն փորձերը թէ ինչպէս են դրսևորւում լուսային ճառագայթների և ալիքների հիմնական հատկութիւնները:
Գիրքը մեծ հետաքրքրութիւն է ներկայացնում ընթերցողների լայն շրջանի, ամենից առաջ բարձր դասարանների աշակերտների համար: