Այս աշխատութիւնը XVI-XVII դդ. Հայ միջնադարեան գրականութեան աչքի ընկնող ներկայացուցիչներից մէկի՝ Ներսէս Մոկացու բանաստեղծական ժառանգութեան առաջին գիտական հրատարակութիւնն է:
Հատորն ունի ներածութիւն և ծանօթագրութիւններ, որոնց մէջ մատենագրական հարուստ փաստերի օգտագործումով, ուրւագծւած են Ներսէս Մոկացու կեանքը, գործունէութիւնը, ստեղծագործութիւնները, և մատնանշւած է հայ միջնադարեան գրականութեան պատմութեան մէջ ունեցած նրա տեղն ու դէրը:
Գիրքը նւիրւած է ֆրանսիացի նշանաւոր հայագէտի գիտական ժառանգութեանը: Նրա հայոց լեզւի դասագիրքը, «Սասունցի Դաւիթ» էպոսին, հայոց հին վէպին, հայկական քրիստոնէական հմայիլներին, Մաշտոցին ու հայ գրերին, հայոց լեզւին, հայ ժողովրդի պատմութեանը, մատենագիրներին, հայ նոր գրականութեանը նւիրւած հետազոտութիւնները նպատակ ունեն ֆրանսերէնով ընթերցողների համար բացայայտել հայկական գրական ու մշակութային արժէքների համամարդկային բնոյթը: Ֆեյդին հայ դատի անձնւէր պաշտպաններից էր: Գիրքը հասցէագրւած է հայագէտներին, ուսուցիչներին, ուսանողութեանը, հայկական հոգևոր արժէքները գնահատող ընթերցողներին: