Միհատորեակն ամփոփում է արևմտահայ ականաւոր արձակագիր և գրական քննադատ Յակոբ Օշականի (1883-1948) պատմւածքները, որոնց նիւթը կազմում է արևմտահայ գիւղի կեանքը, նրա հասարակ աշխատաւորի յոյզերն ու ապրումները, ինչպէս նաև առանձին հատւածներ («Մուտք», «Ներսէս Շնորհալի», «Պետրոս Դուրեան») նրա «Համապատկեր արևմտահայ գրականութեան» բազմահատոր աշխատութիւնից:
Գրքում ամփոփւած պատմւածքները, ակնարկներն ու լեգենդները գովերգում են մարդասիրական ազնիւ զգացումների, բռնակալների դէմ հայ ժողովրդի պատմական գոյապայքարի, նրա ազատատենչ ոգու, նաև աշխատանքի ազնւացնող դէրի ու սիրոյ ամենայաղթ ուժի:
Պատմւածքների և ակնարկների մի շարք նւիրւած է Վ. Ի. Լենինի հոգատարութեանը հայ տառապեալ ժողովրդի հանդէպ:
Ժողովածուում ամփոփւած պատմւածքները պատկերում են կեանքի ու կենցաղի կողմերը, ժամանակի վարք ու բարքը , ընտանեկան հարկերի տակ տեղի ունեցած ողբերգական իրադարձութիւնները և տոգորւած են ճակատագրից հալածւածների հանդէպ անսահման սիրոյվ ու կարեկցանքով: