Գիրքը էսսեի, ակնարկի շնչով պատմում է Հայաստանում տեղի ունեցած բնական աղետի ծանր հետևանքների, դրանց վերացման համար ծաւալւած իսկապէս համաժողովրդական ու համամարդկային կամքի մեծ ուժի, այն մեծ գթասրտութեան և հերոսական սխրանքների մասին, որ հանդէս բերեցին հասկապէս փրկարար աշխատանքներում երկրի ու աշխարհի բոլոր անկիւններից եկած մարդիկ:
Հեղինակ ները՝ «Իզւեստիայի» յատուկ թղթակիցները ականատեսի շիկացած հայացքով, հարուստ փաստերով ու դրւագներով են կեանքի կոչել ամէն մի տողը, էջը: Ու ընթերցողի եզրակացութիւնն էլ մէկն է դառնում. Եթե մոլորակը մեր բոլորի տունն է, ապա միայն բոլորի միասնական ջանքերով կարող է փրկւել ու պահպանւել այն:
Այն ամենով գիրքը կարժանանա ընթերցողի մեծ հետաքրքրութեանը: