Գիրգը նւիրւած է ԼՂՀ Գերագոյն խորհրդի նախագահ Արթուր Ասլանի Մկրտչեանի (1959-1992) կենսագործնէութեանը:
Հեղինակը ձգտել է փաստագրական նիւթերի եւ հարգազրոյցների միջոցով առաւել ամբողջականօրէն ներկայացնել ազգային-ազատագրական պայքարի նւիրեալի, պետական եւ քաղաքական գործչի կեանքի եւ գործունէութեան բոլոր շրջանները՝ արժէւորելով նրա դերը հայոց պետականութեան վերականգման գործում:
Աշխատութիւնը վերաբերում է Սուրբ Գրիգոր Նարեկացու գլխաւոր երկի ըմբժնման,գնահատման և մեկնաբանութիւնը մի շարք հարցերի, որոնց գործնական և տեսական նշանակութիւնը աներկբայ է:
Նարեկի՝իբրև բժշկարանի հեղինակային մեկնաբանութիւնը հիմնւած է նրա նախկինում հրապարակւած յօդւածների մէջ առաջնորդւած հայեցակարգի վրայ:
Նարեկի մեկնաբանական ցանկի հրապարակումը պայմանաւորւած է այն մեծ հետաքրքրասիրութեամբ, որ ցուցաբերւել է ցանկի նախկին հրապարակման առիթով:
Գիրքը կարող է ոգտակար լինել ամէն մի հայի և հայ մշակոյթով հետաքրքրւողի: