Անժելա Ստեփանեանի «Ամառնամուտ» վէպը նւիրւած է սովետական մարդկանց աշխատանքային ու կենցաղային առօրեային:
Երիտասարդ ճարտարապէտ Գուրգէն Կարինեանը դիսերտացիայ պաշտպանելուց յետոյ դրսևորում է իր կարիերիստական ձգտումները, հիասթափեցնելով իր ընկերներին և կնոջը՝ ինժեներ Անի Սուրինեանին: Վերջինս սիրում է իր տաղանդաւոր ամուսնուն և յոյս ունի դեռ, որ ամուսինը ետ կդառնայ անազնիւ ճանապարհներից:Ամենօրեայ ընտանեկան վեճերից յետոյ Գուրգէնը սառում էր կնոջից ու ստեղծագործական աշխատանքից և տարւում իր փառասիրութեանը սնունդ տւող ՝ քաղքենի Վիկտորիա Նուրիջանեանով: Անին՝ չնայած կեանքում շատ դառնութիւններ և դժւարութիւններ է կրել (մանուկ հասակում կորցրել է մօրը,Հայրենական պատերազմում գերի է ընկել հայրը), կարողանում է յաղթահարել ընտանեկան անախորժութիւնները և գործարանում իր դէմ հարուցւած դժւարութիւնները: Գործարանի պարտիական բիւրոյի քարտուղարի և շարքային բանւորների օգնութեամբ նա կանգնում է հաստատ ոտքերի վրայ:
Գուրգէնը համոզելով, որ հանձին իր կնոջ կորցրել է իր կեանքի ճշմարիտ ընկերոջը, վերադառնում է նրա մօտ: Բայց ուշ է, Անին հոգեկան ծանր ապրումներից յետոյ, վերջնականապէս հիասթափւել է ամուսնուց:
Ժողովածուի պատմւածքները ներկայացնում են մեր առօրեայ հոգսերի, դժւարութիւնների դէմ մղւող պայքարը: Ճամփորդական յուշատետրում պատմւում է ամերիկեան ժողովրդի այն ներկայացուցիչների մասին, որոնք դէմ են ատոմային պատերազմին և ԱՄՆ-ի ու Սովետական երկրի միջև եղած թշնամութեան: Նրանք ջերմօրէն ձգտում են բարեկամական կապէր հաստատել սովետական ժողովրդի հետ և ընդհանուր ուժերով կռւել պատերազմի հրձիգների դէմ: