Ն. Կիրակոսեանի յուշերի գիրքը, որ կարող էր ունենալ՝ փետուրներ քո արծիւ կեանքից ենթավերնագիրը, ամբողջական մի էսսէ է, որ պատմում է մեծ բանաստեղծի հետ մտերմութեան լուսաւոր ու բարի այն բոլոր հանդիպումների մասին, որոնք մէկ անգամ ևս վերապրում է հեղինակը Շիրազի մարդկայնօրէն բարձր կերպարի հարազատութեամբ՝ այսօր արդէն իբրև նամակ, ընծայագիր, բանաստեղծական փոքրիկ պոռթկումներ, իբրև յուշ...
Այս ամէնով էլ գիրքը անտարբեր չի թողնի ընթերցող հասարակութեանը:
Ժողովածուն երիտասարդ հեղինակի առաջին գիրքն է: Նրա Երգիծական գործերը լոյս են տեսել պարբերական մամուլում: Հեղինակի երգիծանքի նիւթը մեր իրականութիւնում դեռևս իրենց կեանքը քարշ տվող խաբեբաներ են կաշառակերներն ու քծնողները: