Սոյն ուսումնասիրութեան մէջ մատենագրական յայտնի և նորայայտ տւեալների հիման վրայ քնութեան են առնւում հայ-իրանական գրական յարաբերութիւնները V-XVIII դարերում: Գրքի առաջին բաժնում տրւում է գրական այդ առնչութիւնների համառօտ պատմութիւնը, իսկ հետագայ բաժիններում հետազօտւում են հայ-իրանական բանահիւսական-գրական կապերի առանձին փաստերը և վեր հանւում դրանց նշանակութիւնը հայ գրականութեան պատմութեան համար: