«Հայոց գրական լեզւի պատմութիւն» հետազոտութեան մէջ քննութեան են առնւած հայոց գրական լեզւի պատմութեան հարցերը հնագոյն շրջանից սկսած մինչև մեր օրերը: Գրքի հեղինակը յատկապէս մեծ ուշադրութիւն է դարձրել գեղարւեստական գրականութեան լեզւի զարգացման տենդենցների, ոճական առանձնայատկութիւնների պարզաբանման հարցերին, աշխատել է ցոյց տալ հայոց գրական լեզւի զարգացման օրինաչափութիւնները և նրանց դրսեւորումները պատմական տարբեր շրջաններում:
Գիրքը օգտակար կարող է լինել հայ հին և նոր գրականութեան հարցերով զբաղւողներին, գրողներին, հայոց լեզւի և գրականութեան դասատուներին և բուհերի հայկական բանասիրական ֆակուլտետների ուսանողներին
Աշխատութեան մէջ ամփոփ շարադրւած է հայոց լեզւի պատմութիւնը՝ հնագոյն ժամանակներից սկսած մինչեւ մեր օրերը: Հեղինակը ուրւագծել է հայոց լեզւի սկզբնաւորման ու զարգացման ընթացքը, տւել գրաբարի, միջին հայերէնի եւ աշխարհաբարի նկարագիրը, բացայայտել նրանց հնչիւնական համակարգի, քերականական կառուցւածքի ու բառապաշարի հիմնական առանձնայատկութիւնները:
Ներկայ աշխատութեան մէջ ուսումնասիրւում են Շատախի բարբառի հնչիւնաբանութիւնը, բառապաշարն ու ձեւաբանութիւնը: Այդ բարբառով բերւում են նմուշմներ, որոնց մի մասը գրի է առնւում առաջին անգամ:
Գիրքը նախատեսւած է հայ բարբառագիտութեամբ, հայոց լեզւի պատմութեամբ, ժողովրդական բանահիւսութեամբ զբաղւողների ու հետաքրքրւողների համար: