Հեղինակի ներկայ ժողովածուն ամփոփում է նրա վերջին տարիների ստեղծագործութիւնները, Հայկական էսքիզների առաջին մասը լոյս տեսավ 1970-ին: Ներկայ գրքում Էսքիզները առաջին անգամ ամբողջանումեն: էսքիզների մէջ միահիւսւած են պատմւածքը, նովելը, վաւերագրական արձակը, հրապարակախօսական խորհրդածութիւնները: Գրողը փորձում է նկատել և իմաստաւորել մեր ժողովրդի կեանքի նոր երևոյթները, պարբերաբար հեատդարձ հայացք նետելով մեր պատմութեան հեռու և մօտիկ խաչմերուկներին:
Դեղատուն "Անի" վիպակում, հաւատարիմ իր ստեղծագործական զլխաւոր ուղղութեանը, հեղինակը շարունակում է զարգացնել մեր օրերի երիտասարդ սերնդի դիմանկարը: Դեղատուն Անին հեղինակի ծրագրած վէպի առաջին մասն է:
«Վարպետը և Մարգարիտան» սովետական նշանաւոր գրող Մ. Ա. Բուլգարովի վերջին և ամենանշանակալի ստեղծագործութիւնն է՝ Պիղատոսի և Յեշուայի պատմութիւնը, լուծւած որպէս մարդու պատասխանատութեան բարոյական պրոբլեմ, Վարպետի և մարգարիտայի սիրո ֆանտաստիկ պատմութիւնը:
Գրքում զետեղւած է նաև «Թատերական վէպ» անաւարտ ստեղծագործութիւնը:
Բուլգրովի գործերը հայերէնով լոյս են տեսնում առաջին անգամ: