Ժողովածուում ընդգրկւած ակնարկները պատմում են մարդկանց, գերդաստանների, Արցախում զոհւած ազատամարտիկների մասին, որոնք իրենց կենսագրութեամբ ստեղծում են մեր ժամանակի խորքային պատկերը: Տարբեր են ճակատագրերը, անհատականութիւնները, բայց բոլորին միաւորում է խաղաղ ու ստեղծարար գոյութեամբ Հայաստան երկիրը ուժի և հաւատի լոյսերի մէջ պահելու ներքին մղումը: Գրքի կերպարները բնականօրէն պարզ նկարագրերի տէր անձինք են, հայ տեսակին բնորոշ յատկանիշներով: