Դարասկզբի արևմտահայ գրողներ Սիամանթոյի, Ռ. Զարդարեանի, Ռ. Որբերեանի, Երուխամի, Օննիկ Չիֆթէ-Սարաֆի երկերի գաղափարական-գեղարւեստական վերլուծութեամբ ցոյց է տրւած արևմտահայ գրականութեան թեմատիկ հարստութիւնը, սերտ կապը ժողովրդի կեանքի, նրա մղած ազատագրական պայքարի հետ, բացահայտւած է նրանց գրական ստեղծագործութիւնների հասարակական-գեղարւեստական արժէքը:
Հայ գրականութեան պատմութեան սոյն ակնարկները գրւած են միջնակարգ դպրոցի IX դասարանի ծրագրի հիման վրայ: Հեղինակների ստեղծագործական դէմքն ամբողջացնելու նպատակով զետեղւած ոչ ծրագրային նիւթերին անդրադարձել ենք խիստ համառօտակի: