Վէպի հիմքում ընկած են դարասկզբի իրադարձութիւնները, որոնք տեղի են ունեցել Իգդիր քաղաքում: Ընտանեկան յուշերն ու հեղինակի մանկութիւնը պատկերւում են ողբերգական իրադարձութիւնների հենքի վրայ:
Վէպը հիմնականում ինքնակենսագրական է, գրւել է 1975-1983 թթ.: Ամսագրային տարբերակը 1988 թ. լոյս է տեսել «Սովետական գրականութիւն» ամսագրում:
Հաշւի առնելով մի շարք ընթերցողների խելացի դիտողութիւնները, «Մխիթար Սպարապետ»-ի այս հրատարակութիւնում կատարւել են մասնակի ուղղումներ և աննշան փոփոխութիւններ: Ընթերցողների ցանկութեամբ վերջում աւելացրել եմ նաև տեղանունների բառարանը: