Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի միաբանութեան անդամ, «տիեզերալոյս փիլիսոփա» Յովհաննէս վարդապետ Մրքուզ Ջուղայեցու (1643-1715) նորայայտ «Ըղձալի Քրիստոսի Օրէնքը» ձեռագիր երկը հայ առաքելական եկեղեցու մասին XVII-XVIII դդ. գոյութիւն ունեցող թիւր պատկերացումները փարատող, հայ առաքելական եկեղեցու անկախութիւնն ու ինքնուրոյն գոյութեան իրաւունքը պաշտպանող կրօնաաստւածաբանական բնոյթի երկլեզւեան ՝ գրաբար և պարսկերէն, բացառիկ ինքնատիպ աշխատութիւնն է: Այն միաժամանակ հանդիսանում է հայ-իրանական մշակութային (հոգեկան-բարոյական) կապերի պատմութեան մի փառահեղ յուշարձան:
Ձեռագիրը մշտապէս գտնւելով մասնաւոր անձանց մօտ, չի հանգրւանել ճանաչւած որևէ մատենադարանում, չի արտացոլւել ձեռագրած ցուցակներում, չի օգտագործւել Յովհաննէս Ջուղայեցու ժառանգութիւնն ուսումնասիրող մասնագէտների կողմից:
Աշխատութիւնը հասցէագրւում է հայագէտ և իրանագէտ, հայ-իրանական մշակութային կապերի պատմութիւնով զբաղւող մասնագիտական շրջանների: