Ժողովածուն ընդգրկում է «Կարոս խաչ» ժողովրդական վիպերգի ցարդ յայտնի տպագիր և անտիպ 18 տարբերակ, Մ.Աբեղեանի և Կոմիտասի կազմած վէպերգի համահաւաք բնագիրը, Կոմիտասի, Սպ. Մելիքեանի, Ա. Քոչարեանի կատարած երաժշտական ձայնագրութիւները և «Կարոը խաչին» նւիրւած Արծ. Սահակեանի, Ս. Յարութիւնեանի, Է. Պետրոսեանի, Ժ. Խաչատրեանի, Կ. Խուդաբախշեանի ուսումնասիրութիւնները: Ժողովածուն օժտւած է առաջաբանով, ծանօթագրութիւններով և բառարանով:
Հասցէագրւում է գիտական հասարակայնութեանը և ընթերցող լայն խաւերին: