Հեղինակները, որոնք արմաւիրցիներ են, գրքում համառօտակի պատմում են, թէ ինչպէս Հայաստանի հնագոյն մայրաքաղաք Արմաւիրը մեր թւականութեան առաջին դարերից աստիճանաբար լքւում ու դատապարտւում է աւերման ու կործանման:
Նոյն տեղում այժմ ծաղկում է Հոկտեմբերեանի շրջանի Արմաւիր գիւղը, որի սոցիալիստական նւաճումների, կոլտնտեսութեան յաջողութիւնների, բնակչութեան կուլտուրայի ու կենցաղի զարգացման պատմութեանն էլ հիմնականում նւիրւած է սոյն գիրքը: