Վէպի 2-րդ գրքում Նկարագրւում է Հայաստանի դաշնակցական կառավարութեան տիրապետութեան շրջանը, երբ երկիրը հասել էր կործանման եզրին: Սովն ու համաճարակային հիւանդութիւնները ամայացնում են ամէն կողմից օղակւած Հայաստանը: Սովետական Ռուսաստանը, որ խաղալիք էր դարձել Անտանտի պետութիւների ձեռքում, հրաժարւում է այդ օգնութիւնից: Երկրում ծավալվում է յեղափոխական շարժումը: Կոմունիստական կուսակցութեան ղեկավարութեամբ Հայաստանի աշխատաւորութիւնը տապալում է դաշնակցական կառաւարութիւնը և Հայաստանը դառնում է Սովետական պետութիւն:
Վէպը ընդգրկում է մեր ժողովրդի պատմութեան բաւական ընդարձակ մի պատմաշրջան: Վէպի հիմնական գոծողութիւնները տեղի են ունենում Արևմտեան Հայաստանում՝ սկսած 1900-ական թւականներից: Գործողութիւնների հիմնական վայրը Վասպուրականն է: Գրողը նկարագրում է մեր ժողովրդի արևմտահայ հատւածի ծանր վիճակը թուրքական բռնակալութեան լծի տակ: Նկարագրւած է Սարդարապատի հերոսամարտը, որին մասնակցում են նրա հերոսները: Դաշնակցութեան տխրահռչակ տիրապետութեան ժամանակաշրջանում մեր երկրի համար ծանր վիճակ է ստեղծւում: Գրքում նկարագրւած են նաև Մայիսեան ապստամբութիւնը և Հայաստանում սովետական կարգերի հաստատումը:
Աշխատութեան մէջ փաստական հարուստ նիւթի հիման վրայ լուսաբանւում է Ս. Գ. Շ ահումեանի կեանքն ու գործունեութիւնը,տրւում նրա, որպես ՎԻ. Լենինի հաւատարիմ զինակցի, պրոֆեսիոնալ յեղափոխականի ,կուսակցական ու պետական ականաւոր գործչի, ամբողջական կերպարը:
Ընթերցողի առջև ծաւալւում է Ստ. Շահումեանի վիթխարի ու բազմաբեղիուն գործունեութիւնը հանուն լենինիզմի տեսութեան ու տակտիկայի պրոլետարական ինտերնացիոնալիզմի, ախատաւոր մասաների յեղափոխական համախմբման ու ազատագրման, հանուն կոմունիզմի գաղափարների յաղթանակի: