چکیده : | ՍՄԿԿ XXIV համագումարի փաստաթղթերում մէկ անգամ ևս ընդգծւեց սովետական հասարակութեան բոլոր անդամների գիտական աշխարհայեացքի, կոմունիստական բարոյականութեան ձևաւորման, բազմակողմանի զարգացած անհատի դաստիարակութեան անհրաժեշտութիւնը: Համագումարը նշեց որ «Սովետական մարդու նոր կերպարը, նրա կոմունիաստական բարոյականութիւնը ու աշխարհայեացքը հաստատւում են անցեալի մնացուկների դէմ մղւող» մշտական, անզիջում պայքարով... Պայքարն այն բանի դէմ, ինչը մենք անւանում ենք անցեալի մնացուկները մարդկանց գիտակցութեան մէջ, այնպիսի գործ է որ պահանջում է կուսակցութեան, մեր հասարակութեան բոլոր առաջաւոր գիտակից ուժերի մշտական ուշարդութիւնը»: Այդ խնդրի կատարման համար կարևոր դեր պէտք է խաղայ բնակչութեան աթեիստական դաստիարակութիւնը, մասնաւորապէս ուսումնական հաստատութիւններում գիտական աթեիզմի հիմունքների դասաւորումը:
Սոյն ձեռնարկում շարադրւած են գիտական աթեիզմի տեսութեան հիմունքները, գլխաւոր ուշադրութիւնը կենտորնացւած է ժամանակակից կրօնների պատմութեան վերլուծման, նրանց արդի գաղափարախօսութեան քննադատութեան վրայ: Ձեռնարկը շարադրւած է բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում գործող գիտական աթեիզմի հիմունքների ուսումնական ծրագրին համապատասխան, աւելացւած են հայ աթեիստական մտքին և հայկական կրօններին նւիրւած բաժինները: Ընդհանուր բաժինների շարադրանքի համար օգտագործւած են Ի.Ա. Կրիվելեովի, Ն.Ա. Բելեաևի, Մ.Պ. Նովիկովի, Ա.Ն. Կոչետովի, համապատասխան աշխատութիւնները:
|