Ձեռնարկն ընդգրկում է հայոց լեզւի պատմական զարգացման թացքն արտացոլող նիւթեր: Համապատասխանաբար բացայայտւում են իւրաքանչիւր շրջանի հնչիւնական, ձևաբանական, շարահիւսական օրինաչափութիւնները:
Մենագրութեաան մէջ հետազօտւած են X-XIV դարերի վիմական արձանագրութիւններում վկայւած սոցիալ-տնտեսական, հարկային, պարհակային բառեր ու տերմիներ: Վիմական բնագրերի նոյնական, ճշգրիտ վերծանութիւնների հիմամաբ առաջարկւում են շուրջ 200 տերմիններ, անձնանուների, տեղանունների բառաքննութիւն ու ստուգաբանութիւն, որոնք մեծ մասամբ չեն արտացոլւած միջին դարերի մատենագրական երկերում և կարևոր նշանակութիւն ունեն ոչ միայն միջին հայերէնի բառապաշարի տեղաշարջերն ուսումնասիրելու, այլև երկրի ներքին կեանքի, սոցիալ-տնտեսական իրավիճակի, միջնադարեան Հայաստանի հարկային-պարտութային համակարգերի հետազօտութեան առումով:
Աշխատութիւնը կարող է օգտակար լինել հայ ժողովրդի, հայերէնի պատմութեամբ, հայկական վիմագրական յուշարձանների ուսումնասիրութեամբ հետաքրքրւողների համար: