Հայ ընթերցողին անշուշտ, յայտնի են լեհ ճանաչւած հրապարակախօս, արևելագէտ, թարգմանիչ Բոհդան Գեմբարսկու (1905-1978 թթ.) յօդւածներն ու նամակները՝ ի պաշտպանութիւն հայ ժողովրդի դատի:
Ներկայ վիպակում նկարագրւած է Թուրքիայի ռազմական նախարար, բանակի գլխաւոր հրամանատար Էնւէր փաշայի շրջապատումը ռուսների կողմից 1915թ. գարնանամուտին ռուս-թրքական ռազմաճակատում: Ծուղակն ընկած էնւերին իր շտաբով ու կուսակցական ողջ կազմով հանդերձ ազատում է թուրքական բանակի հայկական կորպուսը ինչին յաջորդում է էնւեր «շնորհակալութիւնը». ամբողջ հայկական կորպուսը խաբէութեամբ զինաթափւում է և գնդակահարւում: Վիպակը գրւել է 1973-ին, տպագրւում է առաջին անգամ:
Լեհ հրապարակախօս, հակաֆաշիստ գործիչ, թարգմանիչ, գրող Բոգդան Գեմբարսկու Նամակներ աշխարհին ժողովածուն ամփոփում է նրա մի շարք հակաթուրքական հոդվածները՝ հայոց արդար դատի պաշտպանութեամբ: Հանդես գալով 90-70 ական թթ. Գեմբարսկին մեծ կրքով դատապարտեց 1915 թ. Ցեղասպանութիւնը, աշխարհի անտարբերութիւնը հայ ժողովրդի բռնադատւած ճակատագրի հանդէպ և բարոյա-իրավաբանական գործոններով ապացուցեց, որ հայ ժողովրդի իրաւունքները պետք է վերականգնւեն իր խլւած հայրենիքի որոշակի սահմանների վրայ:
Կազմողի խնդրանքով գրքի իրեն հասանելիք հոնորանը փոխանցւում է Ամարաս բարեգործական միութեանը: