Սոյն ժողովածուն պարունակում է բանաստեղծուհու վերջին տարիների ստեղծագործութիւնները, որոնք արտացոլում են այն հոգեկան ալեկոծութիւնների և հասարակական տեղաշարժերի, որ ապրել է մեր ժողովուրդը տւեալ ժամանակահատւածում: Հեղինաի ներաշխարհին խորապէս համահնչիւն է Աննա Ախմատովայի «Ռեքւիեմը», նոյնպէս թարգմանւած այս տարիներին: «Հին տետրակներից» վերնագրի տակ ամփոփւած բանաստեղծութիւնները գրւած են վաղուց, սակայն հասկանալի պատճառներով հնարաւոր չի եղել ժամանակին հրապարակել:
Սիլվա Կապուտիկեանի մանկական բանաստեղծութիւնները տասնամեակներ շարունակ եղել են ոչ միայն հայ, այլև օտարազգի ընթերցողի ուղեկիցը, տարեբեր սերունդների բազմահազար մանուկների հոգում սերմանել բարին, վեհն ու գեղեցիկը: Սոյն հրատարակութիւնը հերթական մի քայլ է՝ կրկին անդրդառնալու բանաստեղծուհու անմահ ստեղծագործութեանը և երեխաներին նորովի ձևաւորմամբ ներկայացնելու Կապուտիկյան սիրւած էջերը:
مندرجات
Մեր լալիկը, սիրունիկը
Արդէն գիտեմ նկարել
Մենք օգնում ենք մայրիկին
Շուտ մեծանամ, դպրոց գնամ
Երկու քոյրիկ, երկու ուլիկ
Ժողովրդական խաղիկներ
Տանը, բակում, դպրոցում