Մենագրութիւնը նւիրւած է ակադեմիկոս Մանուկ Աբեղեանի կեանքին ու գիտական ժառանգութեան քննութեանը:
Աշխատութեան առաջին մասնում արխիւային վավերագրերի և տպագիր աղբիւրների հիման վրայ ուսումնասիրւած է ու գնահատւած Մ. Աբեղեանի կեանքն ու մանկավարժական , հասարակական գործունէութիւնը , երկրորդ մասում ՝ նրա հայագիտական բազմակողմանի և հարուստ ժառանգութիւնը: XIX դարի առաջին կեսերին հայ ազգային-քաղաքական ու գիտա-մշակութային կեանքի տեսադաշտի վրայ բացահայտւում և արժէքաւորւում է Մանուկ Աբեղեանի տեղն ու դէրը հայագիտութեան պատմութեան մէջ:
«Սասնայ ծռեր» ժողովրդական վէպի գ հատորն ամփոփում է հնագիտութեան և ազգագրութեան ինստիտուտի բանահիւսական նպատակային արշաւախմբի կողմից 1971-1973 թթ. գրառւած վէպի Մոկաց և Մշտ տարբերակներից 14 նորայայտ պատում: Հատորն ունի նախաբան, ինչպէս նաև վիպասացների մասին կենսագրական տւեալներ: