چکیده : | Հին հունական առասպելաբանութեան մեծաթիւ վերաշարադրանքներից լաւագոյնը, թերևս, Ն.Կունի «Ինչ էին պատմում հին հոյները իրենց աստւածների և հերոսների մասին » գիրքն է (Մոսկւայ 1940): Դրանից է կատարւել սոյն թարգմանութիւնը և առաջին անգամ լոյս ընծայւել 1956-ին ՝«Հին հունաստանի լեգենդներն ու առասպելները» վերնագրով, որ առնւած է Ն. Կունի գրքի երկրորդ հրատարակութիւնից (Մոսկւայ 1955):
Հունական առասպելաբանութեան թարգմանութեան մէջ առանձին բարդութիւն է ներկայացնում յատուկ անունների հայերէրն տառադարձութեան խնդիրը: Թարգմանիչն այստեղ առաջնորդւել է բնագրին առաւելագոյնս հարազատ մնալու սկզբունքով, եթէ միայն դա չի հակասել հայերէնում վաղուց ի վէր արմատ գցած աւանդներին: Այդ իսկ պատճառով, ի տարբերութիւն առաջին հրատարակութեան թարգմանչին այստեղ նախապատւութիւնը տւել է մի քանի անւանման աւանդական ձևերին, Աքիլլես, Հեղինէ, Նարգիզ, փոխանակ՝ Աքիլլևս, Հելեն, Նարկիսոս, թէև այդ երկրորդ ձևերն են բնագրին հարազատ:
|