Այս ուղեցոյցը, որ ինքնատիպ և հետաքրքրական կառուցւածք ունի, գրաւիչ մի ճանապարհորդութիւն է Աստւածաշնչի աշխարհում: Այն տեղեկութիւններ է տալիս Սուրբ Գրքի աշխարհի, մարդկանց, նրանց կենցաղի, գրքերի և դրանց բովանդակութեան մասին, օգնում՝ ընդլայնելու Աստւածաշնչի մեր գիտելիքների շրջանակը:
Ուղեցոյցն օգտակար կը լինի յատկապէս այն մարդկանց, որոնք նոր են սկսում կարդալ Սուրբ Գիրքը, ինչպէս նաև նրանց, ովքեր ծանօթ են Աստւածաշնչին և փորձում են հասկանալ աստւածաշնչեան իրողութիւնների ներքին կապերը: