Ժողովածուն ամփոփում է յօդւածներ ՝ նւիրւած միջնադարի և նոր ժամանակների հայ արւեստին ու մշակոյթին: Յօդւածներն արծարծում են ինչպէս հայ արւեստի պատմութեան ու տեսութեան , այնպէս էլ հայագիտութեան ընդհանուր հարցեր:
Գիրքը օգտակար կարող է լինել արւեստի պատմութեամբ զբաղւողների, արւեստագէտների, հայագէտների և ընթերցող լայն շրջանների համար:
Սոյն ժողովածուն ներկայացնում է հայ հին և միջնադարեան մշակոյթի տարբեր բնագաւառներ՝ ճարտարապետութիւն, քանդակագործութիւն, մանրանկարչութիւն, երաժշտութիւն և թատրոն: Ներկայացւող յօդւածները պատմա-բանասիրական, արւեստագիտական բնոյթի են և արծարծում են ինչպէս հայ արւեստի պատմութեան ու տեսութեան, այնպես էլ հայագիտական ընդհանուր հարցեր: