Առաջին անգամ հանգամանօրէն լուսաբանւում են XVII-XVIII դարերի ականաւոր մտածող՝ փիլիսոփայ, տրամաբան, քերական, գեղանկարիչ ու աստւածաբան Յովհաննէս Մրքուզ Ջուղայեցու կեանքը, գործունէութիւնը, գրական ժառանգութիւնը, փիլիսոփայական, տրամաբանական, արւեստաբանական և հասարակական-քաղաքական հայեացքները: Շրջանառութեան մէջ են դրւած բազմաթիւ նոր սկզբնաղբիւրներ ու փաստեր:
Նախատեսւած է հայ փիլիսոփայութեան ու մշակոյթի պատմութեան մասնագէտների, բուհերի ուսանողութեան և ընթերցող լայն շրջանների համար:
Այս գրքում, որն առաջին հրատարակութեամբ լոյս է տեսել 1960 թ. և թարգմանւել է մի շարք օտար լեզուներով, սեղմ ձևով շարադրւած են համաշխարհային փիլիսոփայութեան կարևորագոյն փուլերն ու հոսանքները՝ ամենահին ժամանակներից մինչև մեր օրերը: «Համառօս ակնարկի» երրորդ հրատարակութիւնը պատրաստելիս նրա հեղինակները, որ փիլիսոփայութեան պատմութեան տարբեր բաժինները մասնագէտներ են, գիրքը լրացրել են նոր տւեալներով և ճշգրտել մի շարք ձևակերպումներ:
«Համառօտ ակնարկը» մասսայականութիւն է ձեռք բերել այն իբրև ուսումնական ձեռնարկ օգտագործող ուսանողների ու դասախօսների շրջանում: