Աշխատութիւնը նւիրւած է միջնադարեան Հայաստանի նշանաւոր մայրաքաղաք Անիի պատմութեան մինչ այժմ շատ քիչ ուսումնասիրւած բնագաւառներին՝ հոգևոր եկեղեցական կեանքին և ձեռագրական ժառանգութեանը: Այստեղ առաջին անգամ, ըստ ամենայինի, ներկայացւում է Անիի դէրը հայոց եկեղեցու պատմութեան մէջ:Աշխատութեան առաջին մասում առանձին բաժիններ նւիրւած են Հայոց Կաթողիկոսութեան անիական շրջանին, Անիի եպիսկոպոսութեանը, հոգևորականութեանը, եկեղեցիներին, կրօնական փոքրամասնութիւններին, իսկ երկրորդ մասը ներկայացնում է Անիի հոգևոր մշակոյթի կարևոր բնագաւառներից մէկը՝ ձեռագրական ժառանգութեանը, քաղաքի վանական գրչատներում ստեղծւած ձեռագրերը, նրանց գրիչներին ու ծակողներին:
Գիրքը նախատեսւած է Հայոց պատմութեամբ, միջնադարեան մշակոյթով ու արւեստով զբաղւող մասնագէտների և ընթերցող լայն հասարականութեան համար:
Սոյն աշխատութիւնը ստեղծւել է հեղինակի «Անի պատմութիւն» հայերէն երկհատոր ուսումնասիրութեան հիման վրայ: Համառոտակի շարադրւած են Հայստանի փառաւոր մայրաքաղաքի դարաւոր պատմութիւնը, տնտեսութեան, հասարակական, քաղաքական և մշակութային կեանքի բնորոշ կողմերը: Ներկայացւում են նաև կոմունալ տնտեսութիւնը, ճարտարապետական և պատմական հուշարձանները, քննւում են քաղաքի կործանման պատճառները, նրա հետագա ճակատագիրը և այլն: Գիրքը պատկերազարդ է: