«Գիլգամեշ» դիւցազներգութիւնը՝ մարդկութեան գրական կոթողներից հնագոյնը, համաշխարհային մշակոյթի ամենահոյակապ նմուշների թւին է պատկանում: Ժամանակակից իրականութեան վառ նկարագրութեամբ այն ընթերցողին տանում է դէպի պատմութեան վաղ փուլերը, երբ մարդկութիւնը իր առաջին քայլերն էր անում քաղաքակրթութեան բնագաւառում: Բայց երկի արժէքը շատ աւելի մեծ է: Իր գրական-գեղարւեստական գերազանց արժանիքների հետ մեկտեղ, որոնք իր ժամանակին դրսեւորւելով յատուկ ձևով, այսօր էլ ընկալելի են մեզ համար և ընդունակ գեղարւեստական հաճոյք պատճառելու: