Այս տեղեկատուն Հայաստանի գրողների միութեան տոհմամատեանն է՝ կազմւած հանրագիտական սկզբունքներով:
Հայաստանի գրողների միութեան անդամներից բացի այս հրատարակութեան մէջ տեղ են գտել ՍՍՀՄ միւս վայրերում հայերէն ստեղծագործող ՍՍՀՄ գրողների միութեան անդամները:
Հայկ Խաչատրեանի «Հազարագիտարան» գիրքը տեղեկատու յուշամատեան է, ուր ժանրային այլևայլ տարբերականներով ներկայացւում են անցած ժամանակների հայոց աստեղային ժամերը, նշանաւոր իրադարձութիւնները, երևելի գործիչները, հետաքրքրական դրւագներ հայոց ուրախ ու «դժար» կեանքից: Հեղինակը ցոյց է տալիս, թէ հայ ժողովուրդը հոգևոր բարիքների ինչ բեռով է հասել Քրիստոնէական թւականութեան երկրորդ և երրորդ հազարամեակների սահմանագլխին, ինչ ակնկալիքներ ունի նոր հազարամեակից: Հայկական կեանքի համայնապատկեր այս պատկերազարդ իմացարան գիրք գրոցը բովանդակում է բացառիկ ումագրավ տեղեկութիւններ, որ հեղինակը հաւաքել է տասնեակ տարիների ընթացքում, ինչպէս նաև ընտիր հատւածներ հեղինակի գրական գործերից: Սա հայ ժողովրդի անցած պատմական ճանապարհի մի ինքնատիպ տարեգրութիւն է, հային բնութագրող ընդհանրական վաւերագիր, որով դառնում է սեղանի գիրք աշխարհում ապրող մերազնեայ բոլոր ընթերցողների համար:
Գրքում ամփոփւած են յիշարժան տարեթւեր նշանաւոր մարդկանց, Հայաստանի ու հայ ժողովրդի, աշխարհի ու մարդկանց մասին, ասոյթներ, իմաստուն մտքեր, առածներ, խորհուրդներ:
Իր կենդանի շնչով ու ջերմութեամբ այն մի համեստ հուշարձան կլինի հայի նկարագրին: