Ներկայ աշխատութիւնը նւիրւած է հայ աստղադիտութեան պատմութեան ուսումնասիրութեանը՝ հնագոյն շրջանից մինչև XIX դարը:
Հեղինակն իր ուսումնասիրութեան մէջ օգտագործել է ձեռագիր և տպագիր բազմաթիւ սկզբնաղբիւրներ և գիտական մշակման ենթարկել դրանք: Ներկայ աշխատութիւնը հայ աստղադիտութեան պատմութեան այդ շրջանի ամբողջական շարադրանքի առաջին փորձն է: