Պատմութիւնն ընդգրկում է արարչագործութիւնից մինչև 1267 թ. ընկած ժամանակաշրջանը: Հեղինակն իր պատմութեան նիւթը քաղել է բազմաթիւ գրքերից ու աղբիւրներից: Այն կարևոր սկզբնաղբիւր է ոչ միայն հայ, այլև միւս ժողովուրդների (հրեաներ, յոյներ, արաբներ, պարսիկներ ,սելջուկներ և ուրիշներ) պատմութեան վերաբերեալ:
Գիրքը Արևելցու պատմութեան աշխարհաբար առաջին ամբողջական թարգմանութիւնն է: