Գիրքը նւիրւած է Հայոց լեզւի բառապաշարի մի կարևոր մասի՝ տերմինների,ստեղծման, զարգացման և առանձնահատկութիւնների հարցերին: Սկզբում տրւած է հայերէնի տերմինաշինութեան հակիրճ պատմութիւնը, ապա՝ աշխատութեան հիմնական մասում խաստական առատ նիւթերի հիաման վրայ ներկայացւած է հայերէնի բառաշինութեան, տերմինաշինութեան և բառագործածման զարգացումը սովետական շրջանում: Ցոյց են տրւած ժամանակակից գիտական հայերէնում նոր անւանումների կերտման առաւել յաճախ կիրառւող եղանակները:
Գիրքը նախատեսւած է հայոց լեզւի ուսուցիչների, ինչպէս և այլ առարկաների դասատուների համար: Այն կարող է օգտակար լինել նաև հայոց լեզւի բոլոր մասնագէտների և բուհերի բանասիրական ֆակուլտետների ուսանողների համար:
Ժողովածուն ընդգրկում է խօսքի մշակոյթի եւ տերմինաբանութեան գործնական նշանակութիւն ունեցող հարցերը քննող յօդւածներ: Պրակում զետեղւած են նաեւ այնպիսի յօդւածներ, որոնք շոշափում են գրաւոր եւ բանաւոր խօսքի նորմաւորման հարցերը:
Առանձին յօդւածներում քննութեան են առնւում գրական լեզւի զուգաձեւութիւնները, ուղղախօսութեան, ուղղագրրութեան, բառընտրութեան, բառագործածութեան հարցերը:
Ժողովածուն ընդգրկում է խօսքի, մշակոյթի և տերմինաբանութեան գործնական նշանակութիւն ունեցող հարցերը քննող յօդւածներ: Պրակում զետեղւած են նաև այնպիսի յօդւածներ, որոնք շոշափում են գրաւոր և բանաւոր խօսքի նորմաւորման հարցերը:
Առանձին յօդւածներում քննութեան են առնւում գրական լեզւի զուգաձևութիւնները, ուղղախօսութեան, ուղղագրութեան, բառընտրութեան, բառագործածութեան հարցերը: