Պատմւածքների սոյն ժողովածուն երկու մասի բաժանւելով իր խոշոր ծաւալի պատճառով, Բ հատորը պահում է Ա հատորի էջահամարների հերթականութիւնը:
Այս պատմւածքներում յիշւած դէպքերն ու անունները որքան իրական, նոյնքան վիպագրական տարազի արդիւնք են: Որում որեւէ նմանութիւն ապրող կամ մեռած մարդկանց հետ, պարզ պատահականութեան պիտի վերագրել
Փոքր արձակի հայ մեծագոյն վարպետներից մէկի՝ Ստեփան Զօրեանի երկերի մի հատորեակը ներառում է նրա լաւագոյն պատմւածքները, վիպակները, զրոյցներն ու պատկէրնեէը՝ քաղւած տարբեր տարիներին լոյս տեսած ժողովածուներից ու պատմւածաշարերից՝ «Տխոր մարդիկ», «Ցանկապատ», «Պատերազմ», «Խնձորի այգին» եւ այլն:
«Ջրապտոյտը» հայրենադարձ երիտասարդ արձակագիր Եղիա Նաջարեանի առաջին գիրքն է հայրենիքում:
Ժողովածուն պատկերում է սփիւռքի, մասնաւորապէս Մերձաւոր Արեւելքի հայութեան կեանքը, աշխատանքն ու պայքարը, հայրենիքի կարօտը: Թշւառութեան ու տառապանքի նոյն բախտն են կիսում նաեւ արաբները: Երիտասարդ հեղինակը ցոյց է տալիս, որ տառապանքը աւելի է ամրացնում երկու ժողովուրդների բարեկամութիւնը: